Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քսենիա Սոբչակ. Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է

Քսենիա Սոբչակ. Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է
24.04.2015 | 15:34

Twitter-ում Քսենիա Սոբչակը գրառել է. «Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ էջերը ճանաչելն ուժեղների արտոնությունն է: Վստահ եմ, որ Թուրքիան երբևէ կճանաչի պատմության այդ սարսափելի դրվագը, չնայած Թուրքիայի ղեկավարությունն առայժմ ընտրում է ցավալի, Ռուսաստանին չափազանց ծանոթ հռետորաբանություն՝ «պատերազմի ժամանակ նաև բազմաթիվ թուրքեր են զոհվել» ոգով: Աստված հայ ժողովրդին բարգավաճում և բարեկեցություն տա: Հավերժ հիշատակ»:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ